Դանիելյան Նորայր Էդուարդի
Դանիելյան Նորայր Էդուարդի
Ծննդյան թիվ. 01.08.1967

Ծնվել է 1967թ. օգոստոսի 1-ին Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղում:

1984թ. ավարտել է Ներքին Հոռաթաղի միջնակարգ դպրոցը:

1993թ. ավարտել է  Արցախի պետական համալսարանը:

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո զինվորագրվել է Արցախյան շարժմանը:

1990թ. Ջանյաթաղի դաշտային օթևանում հիմնադրել է Քաջավան գյուղը, որտեղ սաֆոնովյան ռեժիմի պայմաններում՝ դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է և Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել տասը տարվա ազատազրկման:

1992թ. ապրիլի 10-ին փոխանակվել է մի քանի ադրբեջանցիների հետ: Ազատ արձակվելուց հետո կրկին մասնակցել է պատերազմին: Ծանր վիրավորվել է:

1992թ. նշանակվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար:   

1993թ. հունիսին  լրացուցիչ ընտրությունների արդյունքում Վանքի թիվ 54 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի ժողպատգամավոր:

1993թ. հոկտեմբերի 18-ին զոհվել է դարանակալ ոճրագործի գնդակից:

Ամուսնացած չէր:

Ուներ փոխգնդապետի զինվորական կոչում:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 0375-1 հրամանագիր 25.07.1994թ.):