
Ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։
1969թ. գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը:
1975 թ. ավարտել է համալսարանը և վերադարձել Շահումյանի շրջան։ Սկզբում աշխատել է որպես տնտեսագետ, ապա՝ շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար։
1981-1988 թթ.՝ պահածոների գործարանի տնօրեն
1988-1991 թթ.` Ագրոարդյունաբերության վարչության պետ
1988թ. Կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ է կազմավորել, բողոքի հեռագրեր ուղարկել ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին և ՌԽՖՍՀ նախագահ Բ. Ելցինին։
1990թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը:
1991-1992 թթ. շրջանի գործկոմի նախագահ և կուսշրջկոմի առաջին քարտուղար:
1991 թ. իր ջոկատների հետ կազմակերպել է օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվել են Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։
1991թ. դեկտեմբերի 28-ին Գյուլիստանի թիվ 81 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993 թ. մարտի 11-ին նշանակվել է ՀՀ ՊՆ կողմից ստեղծված զորամասի հրամանատար:
1993թ.ապրիլի 17-ին զոհվել է Գյուլիստանի մերձակայքում մղվող մարտերում:
Ամուսնացած էր, ունի երեք զավակ:
Ունի Արցախի հերոսի կոչում:
Հետմահու պարգևատրվել է «Ոսկե արծիվ» (ԼՂՀ նախագահի թիվ 98-Ա հրամանագիր 02.10.2014թ.), «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով (ԼՂՀ նախագահի թիվ 157 հրամանագիր 15.04.2000թ.):