
Ծնվել է 1957թ. դեկտեմբերի 20-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում:
1977-1979թ. ծառայել է խորհրդային բանակում։
1985թ. ավարտել է Խարկովի ավտոճանապարհային ինստիտուտը։
1983-1984թթ.՝ Շահումյանի շրջգործկոմի վարչության պետ
1984-1992թթ.՝ ավտոտրանսպորտային ձեռնարկության շահագործման բաժնի պետ, ապա՝ տնօրեն
1991թ. դեկտեմբերի 28-ին Կարաչինարի թիվ 80 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992-1993թթ. պատերազմի տարիներին ընտրվելով շրջգործկոմի նախագահի տեղակալ՝ տնօրինել է կամավորական ջոկատների կազմավորման, սպառազինության, հանդերձանքի, սննդամթերքի ապահովման, ֆինանսատնտեսական գործառույթները։
1993-1996թթ.՝ «Հատուկ նշանակության» զորամասի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատարի պաշտոնակատար
1997թ. - 2006թ. սեպտեմբեր՝ ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ
Կյանքից հեռացել է 2006թ. սեպտեմբերի 6-ին:
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» (ԼՂՀ նախագահի թիվ 230 հրամանագիր 07.05.2001թ.) և «Մխիթար Գոշ» (հետմահու, ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.) մեդալներով: