
Ծնվել է 1942թ. մայիսի 1-ին ԼՂ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:
Ավարտել է Մեծ Շենի միջնակարգ դպրոցը:
1961- 1967թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և ստացել ճանապարհային և շինարարական մեքենաների ինժեներ-մեխանիկի որակավորում:
1968-1979թթ. Մարտակերտի շրջանում աշխատել է տարբեր պաշտոններում:
1979-1984թթ.` ԼՂ գյուղտեխնիկայի մարզային վարչության նախագահի տեղակալ
1984-1985թթ.` Մարտակերտի շրջանային գյուղտեխնիկայի կառավարիչ
1985-1991թ.` միջտնտեսային ճանապարհաշինարարական վարչության պետ
1991թ. դեկտեմբերի 28-ին Հոռաթաղի թիվ 50 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
Մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարին, զինվորագրվել է ԼՂՀ պաշտպանության բանակին: 5-րդ պաշտպանական շրջանի (Մարտակերտ) ինժեներական ծառայության առաջին պետն էր:
Զորացրվել է 1996 թվականին:
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 38-Ա հրամանագիր 05.05.2015թ.), «Մայրական երախտագիտություն» և «Հայրենյաց պաշտպան» գերատեսչական մեդալներով: