
Ծնվել է 1938 թ. հունվարի 28-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում:
1955թ. ավարտել է Գիշու միջնակարգ դպրոցը:
1955-1960թթ. սովորել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում: Եղել է Մարտունու շրջանի Սպիտակաշենի կոլեկտիվ տնտեսության անասնաբույծ:
1961թ.-ից՝ Ստեփանակերտի ճտահանման կայանի անասնաբույծ
1962թ.՝ Մարտունու ագրոարդյունաբերական միավորման գլխավոր անասնաբույծ, այնուհետև՝ պետ
1972-1999թթ.՝ Գիշու կոլեկտիվ տնտեսության նախագահ
1997-1999թթ.՝ Գիշու գյուղապետ
Մի քանի անգամ ընտրվել է մարզխորհրդի պատգամավոր: Եղել է ԼՂԻՄ մարզկոմի բյուրոյի անդամության թեկնածու:
1991թ. դեկտեմբերի 28-ին Գիշու թիվ 63 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
Կոլեկտիվ տնտեսության ղեկավարման ասպարեզում ներդրած ավանդների համար պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» և «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշաններով (երկու անգամ) և մեդալներով:
Կյանքից հեռացել է 1999թ. սեպտեմբերի 24-ին:
Ունի չորս որդի: