Քոչարյան Ռոբերտ Սեդրակի
Քոչարյան Ռոբերտ Սեդրակի
Ծննդյան թիվ. 31.08.1954

Ծնվել է 1954 թօգոստոսի 31-ին Ստեփանակերտ քաղաքում:

Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում:

1972-1974թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1982թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

1971թ.՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ

 1980թ.-ից  տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում:

 1989 և 1990թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր,ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ:

1991թդեկտեմբերի 28-ին  Ստեփանակերտի թիվ 11 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1988թփետրվարից  եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից: Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը:

1992թօգոստոս  ստանձնել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը:

1994 թդեկտեմբերի  24-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով ընտրվել է ԼՂՀ նախագահ:

1997թմարտի 20 -ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

1998թմարտի 30 -ին արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ:

2003 - 2008թթ.՝  Հայաստանի Հանրապետության նախագահ

2009 թ.-ից ՝ «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն

Ունի Արցախի հերոսի կոչում:

Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 113 հրամանագիր 02.09.1999թ.), «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 29 հրամանագիր 31.03.2008թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 115 հրամանագիր 08.05.2004թ.), «Պատվո լեգեոնի» շքանշանով (Ֆրանսիա), Պատվո Շքանշանով (ՄՕԿ):