Աղաջանյան Ռոլես Գեորգիի
Աղաջանյան Ռոլես Գեորգիի
Ծննդյան թիվ. 28.08.1947

 Ծնվել է 1947թ. օգոստոսի 28-ին Ստեփանակերտի շրջանի Դաշուշեն գյուղում:

1955-1965թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1965-1970թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի «Ավտոմոբիլային ճանապարհներ» բաժնում:

1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1972թ.՝ ԼՂԻՄ տեղական ճանապարհների վարչության ինժեներ

1975թ.՝ թիվ 28 ճանապարհաշահագործման վարչության գլխավոր ինժեներ

1976թ. նշանակվել է վարչության պետ:

1977թ.՝ թիվ 20 ճանապարհաշինարարական վարչության գլխավոր ինժեներ

1982-1992թթ.՝ թիվ 20 ճանապարհաշինարարական վարչության պետ

1988-1992թթ. եղել է «Կռունկ» կոմիտեի, «Միացում» կազմակերպության նախագահության, Տնօրենների խորհրդի, Ազգային խորհրդի նախագահության, Արցախի պաշտպանության շտաբի անդամ:

1990-1995թթ. եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր:

1992թ. նշանակվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի ինժեներական ծառայության պետ:

1993-1997թթ.՝ ԼՂՀ «Արցախ-ավտոճանապարհ» միավորման գլխավոր տնօրեն

1998թ.՝ ԼՂՀ «Ավտոճանապարհ» պետական ձեռնարկության տնօրեն

 2000թ.՝ ԼՂՀ «Արցախավտոճանապարհ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն

2000թ. հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական  կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2003 -2007թթ.՝ «Ճանշին» ՓԲԸ տնօրեն

2007 -2014թթ. ՝«Ճանշին» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Կյանքից հեռացել է 2014թ. մարտի 12-ին:

Անկուսակցական էր:

Ունի երեք զավակ:         

Պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի  (ԼՂՀ նախագահի թիվ 300 հրամանագիր 08.05.2002թ.), «Գրիգոր Լուսավորիչ» (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր 30.08.2016 /հետմահու/) շքանշաններով, «Անանիա Շիրակացի» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր 30.08.2011թ.):