Աղաբեկյան Ռոմա Ջալալի
Աղաբեկյան Ռոմա Ջալալի
Ծննդյան թիվ. 02.01.1942

Ծնվել է 1942թ. հունվարի 2-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում:

1960թ.  ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1960-1962թթ.՝  Շուշի-Ստեփանակերտ ճանապարհաշինարարության բանվոր

1960-1967թթ.   սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ինստիտուտի գերմաներենի ֆակուլտետում:

1967թ.` Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում գերմաներենի ուսուցիչ

1970թ. նշանակվել է Վաղուհասի միջնակարգ դպրոցի տնօրեն:

1973-1975թթ.` Վաղուհասի կուսկոմիտեի քարտուղար

1975-1992թթ.` գերմաներենի ուսուցիչ Վաղուհասի միջնակարգ դպրոցում

1991թ. դեկտեմբերի 28 -ին Գետավանի թիվ 56 ընտրատարածքից ընտրվել է առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է կրթության և գիտության հանձնաժողովի անդամ:

1992-1993թթ. կազմակերպել է Նժդեհի անվան կոլտնտեսություն և եղել նրա լիազոր ներկայացուցիչը:

1994թ.՝ Վաղուհասի միջնակարգ դպրոցի տնօրեն

1995թ.՝ Մարտակերտի շրջանի պատմական հուշարձանների պահպանման տեսուչ

2002-2010թթ.՝ Վաղուհասի միջնակարգ դպրոցի օտար լեզվի ուսուցիչ

Արցախյան շարժման մասնակից է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 276-Ա հրամանագիր 26.12.2016թ.),  «Անբասիր աշխատանքի համար» մեդալով (1970թ.):