Բաբայան Սամվել Անդրանիկի
Բաբայան Սամվել Անդրանիկի
Ծննդյան թիվ. 05.03.1965

Ծնվել է 1965թ. մարտի 5-ին Ստեփանակերտ քաղաքում:

1972-1982 թթ. ուսանել է Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում:

1983-1985 թթ.  ծառայել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում տեղակայված Խորհրդային բանակի ստորաբաժանումներում:

1988 թ. մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին։

1989-1991 թթ. եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, հանդիսացել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թ. հունիս  «Կոլցո» օպերացիայի ժամանակ անձնագրի անճշտությունների պատճառով ԽՍՀՄ ՆԶ (Ներքին զորքեր) հրամանով ձերբակալվել է և 6 ամսից ավելի պահվել Բաքվի բանտերից մեկում։

1991թ. դեկտեմբերի 28 –ին Ստեփանակերտի թիվ 25 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992 թօգոստոս - 1993 թապրիլ՝  ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ

1992-1993 թթ. ղեկավարել է մարտական գործողությունները տարբեր ուղղություններով, մասնակցել Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը։

1992-1994 թթ.  մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին, եղել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ:

1992-1999 թթ. մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին։

1992 թմարտ - օգոստոս ՝ ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ

Օգոստոս 1992թ. - ապրիլ 1993թ.՝ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

1993 թապրիլ  նոյեմբեր՝  Պաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար

1993 թնոյեմբեր -1999 թ. դեկտեմբեր ՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար

1995-1999 թթ.՝ ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար

1995-1999 թթ.՝ կառավարության և ԼՂՀ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ

1996թսեպտեմբերի 20-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական աստիճան:

2004-2005 թթ. ստեղծել է «Խաչմերուկ» տեղեկատվական-վերլուծական հասարակական կազմակերպությունը (ք. Երևան)։

2005թ. հիմնադրել է «Դաշինք» կուսակցությունը։

Ունի Արցախի հերոսի կոչում:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 133 հրամանագիր 08.05.1997թ.):