
Ծնվել է 1966թ. հոկտեմբերի 9-ին Գանձակ (Կիրովաբադ) քաղաքում:
1987թ. ավարտել է Տաշքենդի բարձրագույն հրամանատարամարտավարական ուսումնարանը:
1987-1988թթ. ՝ Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի 6-րդ առանձին հետախուզական գումարտակի ռադիոյի և ռադիոտեխնիկական հետախուզման վաշտի տեղեկատվության մշակման խմբի հետախուզական տվյալների մշակման գծով սպա
1988-1989թթ.՝ Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի 16-րդ գվարդիական տանկային գնդի հետախուզական դասակի հրամանատար
1989-1991թթ.՝ Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի 591-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի հետախուզական վաշտի հրամանատար
1991թ. դեկտեմբերի 28 -ին Վերին Շենի թիվ 78 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1991թ. ուղեգրվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ:
1991թ.-ից մասնակցել է ԼՂՀ պաշտպանության մարտական գործողություններին:
1992թ. նոյեմբեր ծանր վիրավորվել է:
1992-1993թթ.՝ ՀՀ ՊՆ 9-րդ վարչության ավագ սպա
1993-1995թթ.՝ ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ
1995թ. ապրիլ- մայիս՝ 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար
1995-1999թթ.՝ գործուղվել է ԼՂՀ ՊՆ:
2000թ. ընդունվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:
2000-2002թթ.՝ ՀՀ ԶՈՒ հետախուզման պետի տեղակալ
2002-2009թթ.՝ ԶՈՒ կազմակերպազորահավաքային վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ
2009թ.՝ ՀՀ զինվորական կոմիսար
2005թ.-ից ՝ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պրոֆեսոր
2003թ.-ից ունի գեներալ-մայորի կոչում:
2012թ.-ից ՝ Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 300 հրամանագիր 08.05.2002թ.), ՀՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ԽՍՀՄ «Խիզախության համար» մեդալով, ԽՍՀՄ «Մարտական ծառայության համար» մեդալով, «Անբասիր ծառայության համար» I, II, III ատիճանի , «Անդրանիկ Օզանյան» ,«Մարշալ Բաղրամյան» մեդալներով: