
Ծնվել է 1954 թ. հունիսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում:
Ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1971թ. ընդունվել է Երևանի պետական համալսարան:
1972-1974 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1979 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
1975 – 1979 թթ.՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի խառատ
1979-1988թթ. ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:
1989-1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1991թ. դեկտեմբերի 28 –ին Ստեփանակերտի թիվ 20 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար
1995-1996 թթ.՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար
1996-1999 թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
1999 թ.՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար
1999-2000 թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
1999-2007 թթ. ՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
2000-2007թթ. ՝ ՀՀ պաշտպանության նախարար
2007թ. ապրիլի 4 -ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
2007 թ. հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը:
2008թ. փետրվարի 19 -ին նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:
2013թ. փետրվարի 18 -ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ:
2013թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:
2006 թվականից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ
2006թ. հուլիս - 2007թ. նոյեմբեր՝ կուսակցության խորհրդի նախագահ
2007թ. նոյեմբեր ընտրվել է ՀՀԿ նախագահ:
2008 թ. ապրիլի 9 - 2018 թ.ապրիլի 9` ՀՀ նախագահ
2018 թ.ապրիլի 17 - ապրիլի 23՝ ՀՀ վարչապետ
Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Ստացել է Արցախի հերոսի կոչում:
Պարգևատրվել է «Ոսկե Արծիվ« շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 172 հրամանագիր 01.09.2000թ.), «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 41-Ա հրամանագիր 06.05.2014թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 310 հրամանագիր 08.05.2002թ.), ՀՀ «Մարտական Խաչ» առաջին աստիճանի և «Տիգրան Մեծ» շքանշաններով: