
Ծնվել է 1960թ. մարտի 18-ին Ստեփանակերտ քաղաքում:
Ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
1975-1979թթ. սովորել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում:
1979-1982թթ.՝ Շահումյանի շրջկենտրոնի երաժշտական դպրոցի դաշնամուրի դասատու
1982-1987թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզի և գրականության բաժնում:
1987-1988թթ. մասնագիտությամբ աշխատել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում:
1988-1989թթ.՝ Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի
1989-1994թթ. աշխատանքը շարունակել է Հադրութի շրջանի Տող գյուղի միջնակարգ դպրոցում:
1989թ. դպրոցում ստեղծել է երգչախումբ, որը գործել է հինգ տարի:
1994թ. հուլիսի 3 -ին Տողի թիվ 36 ընտրատարածքից լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1994-1998թթ.՝ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկական երգչախմբի ապա՝ ձեռագործության խմբակավար
1998թ.՝ «Ազատ Արցախ»հանրապետական թերթի խմբագրության թարգմանիչ
1999 թվականից՝ «Ազատ Արցախ»հանրապետական թերթի խմբագրության լրագրող
2005թ. Հադրութի շրջանի Տող գյուղում հիմնադրել և առ այսօր ղեկավարում է արվեստի դպրոց:
Ունի մեկ դուստր:
Անկուսակցական է:
Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր 30.08.2011թ.):