Ծատրյան Սուրեն Գուրգենի
Ծատրյան Սուրեն Գուրգենի
Ծննդյան թիվ. 14.08.1966

Ծնվել է 1966թ. օգոստոսի 14-ին Ասկերանի շրջանի Խանապատ գյուղում:

1984թ. ավարտել է ծննդավայրի միջնակարգը: Նույն թվականին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի բաժինը:

1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1986թ.  զորացրվելուց հետո շարունակել է ուսումը:

1988թփետրվար անցել է է հեռակա բաժին և, վերադառնալով հայրենի գյուղ՝ զինվորագրվել Արցախյան շարժմանը:

 1989-1991թթ.՝ Խանապատի Ն. Ստեփանյանի անվան կոլտնտեսության մեխանիզացիայի բրիգադավար

1992թ. նշանակվել է գյուղում ստեղծված պաշտպանական խորհրդի տնտեսության գծով ղեկավար:

1993թ.  Խանապատի թիվ 31 ընտրատարածքից լրացուցիչ ընտրություների արդյունքում ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման ԳԽ ժողպատգամավոր: 

1993թհոկտեմբերի 30 -ին նահատակվել է դարանակալ ոճրագործի գնդակից:

Ամուսնացած էր, ունի մեկ զավակ:

Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 232 հրամանագիր 07.05.2001թ.):