Գալստյան Վագիֆ Լևոնի
Գալստյան Վագիֆ Լևոնի
Ծննդյան թիվ. 23.03.1951

Ծնվել է 1951 թ.  մարտի 23-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում:

1967 թ.  ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը:

1967-1972թթ.  սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետում և ստացել լեռնային ինժեների մասնագիտություն:

1972 թ. սեպտեմբեր  գործուղվել է Վարդենիսի շրջանի Զոդի ոսկու հանքի կոմբինատ, աշխատել որպես տեղամասի պետ:

1976թ. հուլիս՝  Մարտակերտի քարահանքերի պետ

1988թսկզբից  զինվորագրվել է Արցախյան ազատագրական շարժմանը:

1990թ. մեկ ամսով կալանավորվել է ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների կողմից:

1991 թ. դեկտեմբերի 28 -ին Մարտակերտի թիվ 43 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր:

Եղել է կամավորական ջոկատի հրամանատար:

1992 թ. հունիսի 17-ին զոհվել է Չայլու գյուղի համար մղվող մարտում:

Ամուսնացած էր, ունի  երեք զավակ:

Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 21 հրամանագիր 19.02.1998թ.):