
Ծնվել է 1949թ. հոկտեմբերի 20-ին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում:
1966թ. ավարտել է Չանախչի գյուղի միջնակարգ դպրոցը:
1967թ. ՝ Ստեփանակերտի էլեկտրոտեխնիկական գործարանի աշակերտ, այնուհետև՝ հավաքող-փականագործ
1968-1973թթ. սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետում:
1973թ. հունվար-մայիս ՝ Սարուշենի «Մայիսի 9» կոլտնտեսության գլխավոր գյուղատնտես
1977-1978թթ.՝ «Ղարսովխոզգինտրեստ»-ի գլխավոր գյուղատնտես-խաղողագործ, ապա՝ կառավարչի տեղակալ-գլխավոր գյուղատնտես
1979թ.՝ ԼՂ արտադրական ագրարային միավորման («Ղարսովխոզգինտրեստի») գլխավոր տնօրենի տեղակալ
1986թ. հունվար - մարտ ՝ ԼՂ Արտադրական ագրարային միավորման գլխավոր տնօրենի պաշտոնակատար
1986թ. մարտ -1992թ. հունվար՝ ԼՂ Ագրոարդյունաբերական միավորման խաղողի և պտուղ-բանջարեղենի արտադրության բաժնի պետ
1991թ. դեկտեմբերի 28 –ին Շոշի թիվ 26 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է ագրարային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳՀ նախագահության անդամ:
1994թ. հունվար որպես ԼՂՀ ԳԽ պատգամավորական պատվիրակության ղեկավար Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրախորհրդարանի հատուկ նիստում հանդես է եկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ զեկույցով՝ ներկայացնելով ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը:
1995թ. նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ:
1996թ. դեկտեմբերի 25 -ին նշանակվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար:
1998թ. մարտի 5-ին նշանակվել է ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետ:
1998թ. հունիս- 2000թ. հուլիս՝ ՀՀ «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ փոխտնօրեն
2000թ. հուլիսի 31-ին նշանակվել է ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետ:
2001-2006թթ.՝ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
2009թ. հունվար -2011թ. օգոստոս՝ ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն
2012թ. նոյեմբերի 19-ից ՝ «Արցախի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, ապա՝ ավագ գիտաշխատող
2003թ. սեպտեմբերից դասախոսում է ԱրՊՀ գյուղատնտեսության ամբիոնում:
2009 թ.-ից դասախոսում է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում:
Ունի գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում:
Նախաձեռնել և կազմակերպել է 2009թ. երեք լեզուներով հրատարակված ԼՂՀ ատլասի ստեղծման աշխատանքները: ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջները բավարարող, արտերկրի և ՀՀ առաջատար գիտական ամսագրերում տպագրված 50-ից ավելի գիտական հոդվածների և ուսումնամեթոդական ցուցումների, մենագրության, ուսումնական ձեռնարկների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 46 հրամանագիր 01.09.2007թ.), «Երախտագիտություն» մեդալներով (ԼՂՀ նախագահի 78-Ա հրամանագիր 01.10.2009թ.), ՀԱԱՀ Ոսկե մեդալով, Արցախի Գերագույն խորհրդի և ԱրՊՀ հուշամեդալներով: