
Ծնվել է 1955 թ. ապրիլի 20-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս ավանում:
1962-1972թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1972-1977թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական - շինարարական ֆակուլտետում և ստացել արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ինժեներ-շինարարի որակավորում:
1978-1985թթ. աշխատել է Ստեփանակերտի թիվ 91 շինարարական վարչությունում: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
1985 – 1988թթ.՝ ԼՂՀ կոմունիստական կուսակցության մարզկոմի շինարարության հրահանգիչ
1988-1989թթ. ՝ ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի կուսակցական ապարատի սոցիալ – տնտեսական բաժնի շինարարության հրահանգիչ
Ղարաբաղյան շարժման մասնակից Է:
1990-1991թթ.՝ Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի կոմիտեի գլխավոր մասնագետ
1990-1991 թթ.՝ ՀՅԴ Ստեփանակերտի կոմիտեի ներկայացուցիչ
1991 թ. մայիս - 1992թ. հուլիս՝ ՀՅԴ Արցախի կոմիտեի ներկայացուցիչ
1999 թ.-ից անկուսակցական է:
1992թ. հունվարին Ստեփանակերտի թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԼՂՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային, բանկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահության անդամ:
2001-2006թթ. աշխատել է Քաղաքաշինության նախարարությունում:
2006 – 2009 թթ․՝ «Ալֆա – լիդեր» ընկերության գլխավոր ինժեներ, այնուհետև՝ տնօրեն
2009-2018 թթ.՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերի ղեկավար և համակարգող
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):