
Ծնվել է 1948 թ. ապրիլի 6-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում:
1966 թ. միջնակարգն ավարտելուց հետո մի քանի ամիս աշխատել է կոլտնտեսությունում:
1966-1968թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունից հետո վերադարձել է գյուղ և աշխատել որպես վարորդ:
1985 թ. եղել է խորհտնտեսության պահեստապետ:
1988 թ. փետրվարից Արցախյան ազատագրական շարժման ջատագովներից էր: Ստեղծել է ինքնապաշտպանական ջոկատ և ղեկավարել այն: Մեծ աշխատանք է կատարել ձերբակալված համագյուղացիներին ազատ արձակելու ուղղությամբ:
1989թ.-ից ՀՅԴ անդամ էր:
1991 թ.դեկտեմբերի 28-ին Քարին տակի թիվ 74 ընտրատարածքից ընտրվել էր ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992 թ. հունվարի 26-ին զոհվել է Քարին տակ գյուղի պաշտպանության մարտում:
Ամուսնացած էր, ունի չորս զավակ:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի (ԼՂՀ նախագահի թիվ 14 հրամանագիր 25.01.1995թ.) և «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով (ԼՂՀ նախագահի թիվ 142 հրամանագիր 24.01.2000թ.):