
Ծնվել է 1962թ. մարտի 27-ին Ստեփանակերտ քաղաքում:
1969-1979թթ. ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի թիվ 5 միջնակարգ դպրոցը:
1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1988թ.-ից զբաղվել է գործարարությամբ «Մհեր» ՍՊԸ-ում:
1988թ. Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներից էր:Շարժման հենց սկզբից ձևավորել է իր առաջին կամավորական ջոկատը, որը հայտնի էր որպես՝ նախ «Վաչոյի ջոկատ», ապա «Ուրագան»:
Մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան), Ասկերանի (Խոջալու, Փառուխ, Ակնաղբյուր, Բադարա), Մարտակերտի (Վաղուհաս, Փափարավենդ, Մոխրաթաղ, Լևոնարխ, Մարտակերտ), Քարվաճառի, Կուբաթլուի, Ֆիզուլիի, Շուշիի (Քարին տակի, Բերդաձորի ենթաշրջանի), Խաչենի ձորակի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1991թ. դեկտեմբերի 28-ին Շուշիի թիվ 68 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992-1996 թթ.՝ Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար
1993թ. մարտի 30 մարտերից մեկում ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո շարունակել է մարտական ծառայությունը:
1999թ.՝ ՊԲ պահեստազորի գնդապետ
2000-2005թթ.՝ Արցախի պատերազմի վետերանների միության Ստեփանակերտի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
Կյանքից հեռացել է 2013թ. մարտի 28-ին:
Ունի չորս զավակ:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 42 հրամանագիր 04.05.1995թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 162 հրամանագիր 08.05.2000թ.), «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, Եվրոպայի վետերանների միության «Ոսկե խաչ» մեդալով: