
Ծնվել է 1950թ. հունվարի 5-ին Ստեփանակերտում:
1967թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1969-1973թթ. ուսանել է Սարատովի տնտեսագիտական ինստիտուտում և ստացել ինժեներ-տնտեսագետի մասնագիտություն:
1973-1975թթ. աշխատել է մարզային ֆինանսական բաժնում:
1975-1978թթ.՝ մարզային կապի ֆինանսական բաժնի պետ
1978-1980թթ.՝ մարզգործկոմի հրահանգիչ, այնուհետև՝ մարզգործկոմի նախագահի օգնական
1983-1987թթ.՝ մարզգործկոմի աշխատանքի տեղավորման վարչության պետ
1987-1989թթ.՝ Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի տնօրեն
1989-1992թթ.՝ ԼՂՀ կենցաղսպասարկման վարչության գլխավոր տնօրեն
1991թ. դեկտեմբերի 28-ին Առաջաձորի թիվ 53 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
1992-1993թթ.՝ ԼՂՀ էկոնոմիկայի նախարար
1993-1995թթ.՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդատու
1995թ. ապրիլի 30-ին Դրմբոնի թիվ 29 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր:
1995-1997թթ.՝ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
1997-1998թթ.՝ ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար
1998-2000թթ.՝ Ստեփանակերտի քաղաքային կոմունալ տնտեսության տնօրենի տեղակալ, այնուհետև՝ տնօրեն, քաղաքապետի տեղակալի պաշտոնակատար
2000թ. հունիսի 18-ին Մարտակերտի թիվ 27 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, վերջին վեց ամսում՝ նույն հանձնաժողովի նախագահ:
2000-2004թթ.՝ Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի տնօրեն
2005թ.՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2006թ. ՝ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար
2010թ.՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2011թ. ՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար
2012թ. ՝ ԼՂՀ նախագահի խորհրդական-ԼՂՀ ԱԺ-ում ԼՂՀ նախագահի մշտական ներկայացուցիչ
2016թ. ՝ ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 46 հրամանագիր 01.09.2007թ.), «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր 30.08.2016թ.):