
Ծնվել է 1951 թ. օգոստոսի 8-ին Հադրութի շրջանի Տող գյուղում:
1968 թ. ավարտել է գյուղի միջնակարգը:
1972 թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը, այնուհետև գործուղմամբ աշխատանքի անցել Վարդաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
1973 թ. դեկտեմբեր` Տողի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ
1974-1976թթ.՝ Մոխրենեսի ութամյա դպրոցի փոխտնօրեն
1976-1982թթ.` նույն դպրոցի տնօրեն
1982 -1992 թթ.՝ Տողի միջնակարգ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
1991թ. դեկտեմբերի 28-ին Տողի թիվ 36 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1991թ. հոկտեմբերի 30-ին՝ Տողի զինվորական շտաբի պետ
1992 թ. սեպտեմբեր նշանակվել է գումարտակի շտաբի պետ:
Զոհվել է 1993 թ. ապրիլի 5-ին մարտական գործողությունների ժամանակ:
Ամուսնացած էր, ունի երեք զավակ:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 0310-1 հրամանագիր 28.01.1994թ.) և «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԱՀ նախագահի թիվ 14-Ա հրամանագիր 16.02.2018թ.):