
Ծնվել է 1959 թ. մարտի 5-ին Ասկերան ավանում (ք.Ասկերան)։
1966-1976թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1979-1980թթ. ՝ Ասկերանի կապի հանգույցի պահեստի վարիչ: Միաժամանակ հեռակայել և ձեռք է բերել ապրանքագետի մասնագիտություն:
1980թ.՝ Ասկերանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ
1986-1990թթ. հեռակա կարգով ավարտել է Երևանի կոոպերատիվ տեխնիկումը:
1988-1990թթ.՝ Երևանի կոոպերատիվ տեխնիկումի արտադրության պետ
1990թ. սկսել է կազմավորել Ասկերանի գումարտակը, այնուհետև` Ասկերանի պաշտպանական շրջանը (գունդը):
1992թ. հունվարի 11-ին լրացուցիչ ընտրությունների արդյունքում Խանապատի թիվ 31 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992թ. օգոստոս նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար:
1996-1998թթ.՝ զորամիավորման հրամանատար
1998-1999թթ՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ
1999թ. սեպտեմբեր նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
2000թ. մարտ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
2005թ. խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2007-2010թ.՝ ԼՂՀ նախագահի խորհրդական
2010թ. ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2015թ. մայիսի 3-ին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր թիվ 5 ընտրատարածքից: Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Շարժում-88» խմբակցության անդամ:
2016թ. նոյեմբերի 3-ին նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ունի Արցախի հերոսի կոչում:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 88 հրամանագիր 08.05.1996թ.), «Ոսկե Արծիվ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 334 հրամանագիր 02.09.2002թ.):