Հակոբյան Վլադիկ Աշոտի
Հակոբյան Վլադիկ Աշոտի
Ծննդյան թիվ. 18.06.1949

Ծնվել է 1949թ. հունիսի 18-ին Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում:

1973թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը:

1982թ.  պաշտպանելով թեկնածուական թեզը՝ դասախոսել է Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական գյուղատնտեսական և ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտներում:

1988-1989թթ.՝ ՀԽՍՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ

1990-1992թթ.  դասավանդել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում:         

1992թ. հունվարի 11-ին  լրացուցիչ ընտրությունների արդյունքում Ստեփանակերտի թիվ 7 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր:

1992թ. հունվար - 1995թ. հունիս ՝ ԼՂՀ 1-ին գումարման ԳԽ քարտուղար:

1995 թվականից  դասախոսել է ԱրՊՀ-ում որպես պատմության ամբիոնի վարիչ:

1998թ. սեպտեմբեր  ընտրվել է Ստեփանակերտ համայնքի ավագանու անդամ:

Կյանքից  հեռացել է 1999թ. ապրիլի 27-ին:

Հեղինակ է մի շարք գրքերի և գիտական հոդվածների:

Ունի երկու զավակ: 

Հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 97Ա հրամանագիր 30.08.2018թ.) և «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 255 հրամանագիր 01.09.2001թ.):