

Ծնվել է 1955թ. մայիսի 29-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:
1972թ. ավարտել է Հին շենի միջնակարգ դպրոցը:
1974թ. ավարտել է Շուշիի մանկավարժական տեխնիկումը:
1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Հին շենի միջնակարգ դպրոցում:
1982-1984թթ.՝ Հին շենի գյուղական խորհրդի քարտուղար
1982-1984թթ. հեռակա կարգով սովորել է Ղափանի շինարարական տեխնիկումում:
1984-1986թթ.՝ Ասկերանի գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների գործարանի գարեջրի արտադրամասի պետ
1987-1992թթ. հեռակա կարգով սովորել է Կիրովականի (Վանաձորի) պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը` ընդհանուր տեխնիկական առարկաներ մասնագիտությամբ:
1987-1989թթ.՝ Ասկերանի «Ավտովազ» տեխսպասարկման կայանի աշխատանքների կազմակերպիչ
1989-1992թթ.՝ ԼՂ մարզային սպառմիության առաջատար մասնագետ, ուսումնական - առևտրային համալիրի տնօրեն
1992թ. հունվարի 11 –ին Բերդաձորի թիվ 70 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր
Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Շուշիի ազատագրմանը և Լաչինի միջանցքի բացմանը:
1993թ. հունվարի 1-ից՝ Շուշիի պաշտպանական շրջանի Բերդաձորի 51-րդ գումարտակի հրամանատար
1994-1996թթ.՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար
1996-1997թթ.՝ «Արցախնավթմթերք» ՊՓԲԸ գործադիր տնօրեն
1998-2007թթ.՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար
2007-2010թթ.՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012-2020թթ․՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:
ԼՂՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ է:
Ամուսնացած է, ունի հինգ զավակ:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 300 հրամանագիր 08.05.2002թ.), «Շուշիի ազատագրման համար» (ԼՂՀ նախագահի թիվ 162 հրամանագիր 08.05.2000թ.), «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն» մեդալներով, ՀՀ «Անանիա Շիրակացի» և «Արիության համար» շքանշաններով, ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով և մի շարք գերատեսչական մեդալներով: