Աղաբալյան Վյաչեսլավ Ռուբենի
Աղաբալյան Վյաչեսլավ Ռուբենի
Ծննդյան թիվ. 22.09.1946

Ծնվել է 1946թ. սեպտեմբերի 22-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում:

1970թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Վերապատրաստվել է Բաքվի, Լենինգրադի, Կիևի, Երևանի և Մինսկի բժիշկների կատարելագործման ինստիտուտներում։

1970-1972թթ. ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում։

1972 թվականից աշխատել է Լեռնային Ղարաբաղում։

1976-1979թթ ԼՂԻՄ մարզային հիվանդանոցի գլխավոր բժիշկ

 1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 23 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992-1997թթ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ միաժամանակ գլխավորել է հանրապետական հիվանդանոցը: Մինչև 1995թ. եղել է ԼՂՀ առողջապահության նախարար:

1997-2002թթ.՝ առողջապահության փոխնախարարի պաշտոնակատար

2002-2004թթ.՝ ԼՂՀ դատաբժշկական փորձաքննության բյուրոյի պետ

Պատերազմի  սկզբից ստեղծել և ղեկավարել է առաջին զինվորական հոսպիտալը, այնուհետև՝ երկրորդը։

1992 թսեպտեմբերից գործուն մասնակցություն է ունեցել ԼՂՀ պաշտպանության բանակի բուժծառայության ստեղծման և կայացման գործում։

Ունի բժշկական ծառայության պետի, ավագ լեյտենանտի կոչում:

Հեղինակ է «Ետպատերազմյան սինդրոմ» աշխատության:

Կյանքից հեռացել է 2004թ. հունվարի 2-ին:

Ունի երեք զավակ:

Հետմահու  պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):