Եսայան Օլեգ Եսայի
Եսայան Օլեգ Եսայի
Ազգային ժողովի նախագահ (1997թ. դեկտեմբերի 2 - 2005թ. հունիսի 30)
Ծննդյան թիվ. 12.11.1946

 Ծնվել է 1946թ. նոյեմբերի 12-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում:

1964թ. ավարտել է Մարտունու միջնակարգ դպրոցը:

1964-1966թթ.՝ Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի բանվոր

1966 - 1970թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում և աշխատանքի անցել շրջանային գյուղվարչությունում որպես ավագ տնտեսագետ:

1972-1974թթ.  աշխատել է Մարտունու շրջանի կոմերիտական ու կուսակցական մարմիններում:

1974թ. հոկտեմբեր՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոս

1985թ.  Մոսկվայի կառավարման ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

1986թ. ստացել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դոցենտի գիտական կոչում:

1989թ.՝  ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ:

1990թ. ապրիլ՝  Մարտունու կուսշրջկոմի առաջին քարտուղար

1991թ.՝ ԼՂԻՄ գլխավոր պլանային-տնտեսագիտական վարչության պետ, Մարզխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ

1991թ. դեկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայի թիվ 67 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992թ. հունվար  ԳԽ առաջին նիստում նշանակվել է ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահ:

1992-1996թթ.՝  Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, այնուհետև՝ ուսումնական գծով պրոռեկտոր և տնտեսագիտության ամբիոնի վարիչ

1996թ. դեկտեմբեր՝  վիճակագրական պետական վարչության պետ՝ ԼՂՀ կառավարության անդամ

1997թ. նոյեմբերի 23-ին ԼՂՀ 2-րդ գումարման ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում Ստեփանակերտի թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

1997թ. դեկտեմբեր  ընտրվել է ԱԺ նախագահ:

1998թ.-ից՝  Ռուսաստանյան հումանիտար ակադեմիայի թղթակից անդամ

2000թ. հունիսի 18-ին  Մարտունու թիվ 25 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Հուլիսի 10-ին ընտրվել է ԱԺ նախագահ:

2001թ. ստացել է ակադեմիկոսի գիտական կոչում:

2005-2006թթ.՝  ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ

2006-2010թթ. ՝ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2010թ. հունվարի 21-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:   

2017թ.-ից ՝ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Տնտեսական խնդիրներին նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ ԼՂ տնտեսության վերաբերյալ:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (ՀՀ նախագահի կողմից), «Գրիգոր Լուսավորիչ» (ԼՂՀ նախագահի թիվ 252 հրամանագիր 01.09.2001թ.), «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով (ԼՂՀ նախագահի թիվ 107-Ա հրամանագիր 01.09.2008թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով  (ԼՂՀ նախագահի թիվ 170-Ա հրամանագիր 11.05.2016թ.):