Գաբրիելյան Ֆելիքս Միքայելի
Գաբրիելյան Ֆելիքս Միքայելի
Ծննդյան թիվ. 13.08.1965

Ծնվել է 1965թ. օգոստոսի 13-ին Բաքու քաղաքում:

1972-1983թթ.  սովորել է Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում:

1983թ.  ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը:

1984-1986թթ.  ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում:

1990թ. ավարտել է Վանաձորի (Կիրովականի) մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը և ստացել ընդհանուր տեխնիկական առարկաների և ֆիզիկայի ուսուցչի որակավորում:

Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը: Եղել է «Ուսանողական միության» հիմնադիր անդամներից: Կազմավորել է կամավորական ջոկատներ:

1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:  Եղել է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ:

1992թ. փետրվար  նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հատուկ վաշտի հրամանատար:

1992թ. սեպտեմբեր  նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի մարտական պատրաստության բաժնի ավագ սպա:

1993թ. հուլիս ՝ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի մարտական պատրաստության բաժնի պետ

1999թ. հունիս – 1999թ. սեպտեմբեր ՝ ԼՂՀ ՊԲ սպորտային ակումբի պետ

1999թ. սեպտեմբեր – 2011թ. հոկտեմբեր՝ ԼՂՀ զինվորական կոմիսար

2011թ. դեկտեմբեր – 2013թ. ապրիլ՝ ԼՂՀ նախագահի խորհրդական

2013թ. ապրիլից՝ ԼՂՀ ԴԱՀԿԾ գլխավոր հարկադիր կատարող

2018թ. հուլիսի 5-ից՝ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար

Ունի գնդապետի զինվորական կոչում:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 234 հրամանագիր 07.05. 2001թ.),«Մխիթար Գոշ» (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր, 16.02.2018թ.) և «Երախտագիտություն» (ԼՂՀ նախագահի թիվ 43 հրամանագիր 07.05.2006թ.) մեդալներով, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների մի շարք գերատեսչական մեդալներով: