
Ծնվել է 1963թ. մայիսի 29-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մարտակերտ ավանում:
1970-1980թթ. սովորել է Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1980-1985թթ. սովորել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետում:
1985թ. նոյեմբեր - 1987թ. ապրիլ՝ Մարտակերտի շրջանային գրադարանի փոխանակման բաժնի վարիչ
1987թ. ապրիլ- հուլիս՝ շրջխորհրդի պլանային հանձնաժողովի ավագ տնտեսագետ
1987թ. հուլիս - 1988թ. հուլիս՝ շրջխորհրդի կազմհրահանգչական բաժնի հրահանգիչ
1988թ.հուլիսից՝ Մարտակերտի շրջանի շրջգործկոմի պլանային բաժնի վարիչ: Ի պաշտոնե եղել է շրջխորհրդի նախագահի տեղակալ:
1992թ. օգոստոսի 8-ին շրջխորհրդի գործկոմի արտահերթ նստաշրջանում ընտրվել է շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ:
1993թ. լրացուցիչ ընտրությունների արդյունքում Հաթերքի թիվ 57 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
ԼՂՀ ՊՊԿ 1993թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ նշանակվել է ՊՊԿ Մարտակերտի լիազոր ներկայացուցիչ, այնուհետև՝ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար:
Զոհվել է 1998թ. ապրիլի 7-ին:
Ունի երեք զավակ:
Հետմահու պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):