
Ծնվել է 1956թ. մայիսի 12-ին Հադրութի շրջանի Սարինշեն գյուղում:
1973թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:
1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակի հրթիռային զորքերում: Ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանի ատոմակայանում:
1978թ. տեղափոխվել է Ռուսաստանի Սվերդլովսկ քաղաք ու աշխատանքի անցել «Ուրալխիմմաշ» գործարանում: Միաժամանակ սովորել է Սվերդլովսկի իրավաբանական ինստիտուտում:
1985թ.` Հադրութի շրջգործկոմի կազմակերպական բաժնի վարիչ
Ղարաբաղյան շարժման նախնական փուլում գլխավորել է Հադրութի ընդհատակյա խումբը:
1988թ. փետրվար ակտիվիստների հետ կազմակերպել է ցույցեր ու գործադուլներ, միաժամանակ շրջանի բոլոր գյուղերում կազմավորել ինքնապաշտպանական խմբեր: Ընտրվել է Հադրութի շրջանի գյուղերի պաշտպանության շտաբի ղեկավար: Ռ. Քոչարյանի գլխավորությամբ Ստեփանակերտի Բյուրոյի հետ միասին ինքնապաշտպանական ջոկատներ է կազմավորել, ցույցեր կազմակերպել ու միաժամանակ նամակներ հղել ԽՄԿԿ ԿԿ-ին:
1989 թ. անդամագրվել է ՀՅ Դաշնակցությանը:
1991թ. դեկտեմբերի 28-ին Բանաձորի թիվ 39 ընտրատարածքօց ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ:
1992-1995թթ.` Հադրութի շրջվարչակազմի ղեկավար
Գլխավորել է Հադրութի շրջանի պաշտպանությունը, ապա՝ հայկական զինված ուժերի հակահարձակման գործողությունները:
1998թ.` ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 14-Ա հրամանագիր 16.02.2018թ.):