Բալայան Վալերի Լևոնի
Բալայան Վալերի Լևոնի
Ծննդյան թիվ. 19.12.1965

Ծնվել է 1956թ. դեկտեմբերի 19-ին Ստեփանակերտ քաղաքում:

1964-1974թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում:

1974-1979թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի հաշվիչ տեխնիկայի բաժնում և ստացել ինժեներ-սիստեմատեխնիկի  մասնագիտություն:

1980-1990թթ Ստեփանակերտի կապի շահագործման տեխնիկական վարչության չափող-ինժեներ, Կոնդենսատորների գործարանի տեղամասի տեխնիկական հսկողության ինժեներ, արտադրամասի ավագ վարպետ, շինանյութերի կոմբինատի ինժեներ-դիսպետչեր, Ջրային տնտեսության վարչության ինժեներ-էներգետիկ

Ակտիվորեն ընդգրկվել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մեջ:

1989-1990թթ. մասնակցել է «Ամարաս» բարեգործական միության աշխատանքներին:

1990թ. ընդհատակյա գործունեություն է իրականացրել Արցախյան ազատագրական  շարժման զինված պայքարում: Եղել է պայքարի կենտրոնական շտաբի հետախուզության պետ, ինչպես նաև շտաբին կից համակարգող խորհրդի անդամ: Նւյն թվականին ընդունվել է ՀՅԴ շարքերը եւ Արցախի ԿԿ կողմից  նշանակվել մարտական  գործողությունների պատասխանատու, ով կազմակերպում եւ  համակարգում  էր զինված ջոկատների գործունեությունը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Եղել է Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի անդամ:

1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ:

1992-1995թթ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ

1997-2000թթ.՝ Ստեփանակերտի էլեկտրական ցանցի տնօրեն

2000-2006թթ. զբաղվել է մասնավոր գործարարությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

2007-2009թթ.՝ ԼՂՀ կառավարությանը  առընթեր ենթակառուցվածքների վարչության ղեկավար

2009-2012թթ. ղեկավարել է «Արցախէներգո» ՊՓԲԸ:

2012-2013թթ. ԼՂՀ վարչապետի  խորհրդական

2013թ.-ից՝  «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ տնօրեն

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ: