Աբրահամյան Էմիլ Սամվելի
Աբրահամյան Էմիլ Սամվելի
Ծննդյան թիվ. 27.11.2017

Ծնվել է 1956թապրիլի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութ ավանում:

1963-1973թթ. սովորել է Հադրութի միջնակարգ դպրոցում:

1973թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական-քաղաքացիական շինարարական ֆակուլտետը:

1978թ. զորակոչվել է խորհրդային բանակ:

1983-1987թթ. Ստեփանակերտում, Գորիսում, Երևանում մասնակցել է նկարչական ցուցահանդեսների:

1988-1994թթ. Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակտիվիստ է, նախաձեռնել է Հադրութի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումը:

1990թ. ընտրվել է Ազգային խորհրդի անդամ:

1990-2002 թթ.` ՀՅԴ անդամ

1988թ.-ից՝ «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության անդամ

2005 թ.-ից՝ կազմակերպության վարչության անդամ

1991թ. դեկտեմբերի 28-ին Հադրութի թիվ 34 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ:

Զբաղվում է գեղանկարչությամբ:

2001 թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Երևան քաղաքում:

Ամուսնացած է, ունի որդի:

Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 77-Ա  հրամանագիր, 19.02.2004թ.):