
Ծնվել է 1936թ. հունիսի 22-ին Մարտակերտի շրջանի Վարդաձոր (Գյուլաթաղ) գյուղում:
1943-1950թթ. սովորել է տեղի դպրոցում:
1956թ. գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի ագրոբաժինը:
1956-1961թթ. սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիայի ֆակուլտետում:
Վերադառնալով Մարտակերտ՝ աշխատել է որպես դպրոցի ուսմասվար:
Ընտրվել է դպրոցի կոմերիտկազմակերպության քարտուղար:
1962թ. ընտրվել է կոմերիտկազմակերպության երկրորդ քարտուղար:
1968թ. նշանակվել է մարզկոմի գյուղատնտեսական բաժնի հրահանգիչ:
1970-1972թթ. Մոսկվայում գերազանցությամբ ավարտել է ԽՄԿԿ ԿԿ հասարակական գիտությունների ակադեմիան:
Ավարտելուց հետո աշխատել է մարզկոմի գյուղբաժնում, այնուհետև եղել է բաժնի վարիչ:
1973թ. մարզկոմի որոշմամբ նշանակվել է Մարտունու շրջանային կոմիտեի առաջին քարտուղար:
1982թ. մարզկոմի որոշմամբ նշանակվել է Մարտակերտի շրջկոմի առաջին քարտուղար:
1985թ. նշանակվել է գյուղմթերքների պահեստավորման ու որակի գծով գլխավոր տեսուչ:
1988թ. ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը: Պատերազմից ավերված մի շարք գյուղերի վերականգնման աշխատանքներին:
1988թ. երկրորդ անգամ ընտրվել է Մարտակերտի շրջկոմի առաջին քարտուղար:
Եղել է ԽՍՀՄ ժողպատգամավոր:
1991թ. դեկտեմբերի 28-ին Ջանյաթաղի թիվ 51 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1991թ. ընտրվել է Մարտակերտի շրջգործկոմի նախագահ, ապա՝ Ազգային խորհրդի համանախագահ:
Կյանքից հեռացել է 1993թ. Ռիգայում:
Պարգևատրվել է ԼԿԵՄ հոբելյանական նշանով, «Գերազանց սահմանապահ» կրծքանշանով, «Աշխատանքային արիության համար» մեդալով (12.12.1973թ.), «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանով (17.01.1977թ.):