
Ծնվել է 1960թ. ապրիլի 22-ին Ստեփանակերտ քաղաքում:
1966-1974թթ. սովորել է Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում:
1974-1978թթ. սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի մեքենայացման բաժնում և ստացել տեխնիկ-մեխանիկի որակավորում:
1990-1995թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի (Արցախի պետական համալսարանի) բանասիրական ֆակուլտետում:
1979-1980թթ.՝ Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ ինժեներ
1980-1981թթ.՝ Ստեփանակերտի հատուկ շրջիկ մեքենայացված շարասյան տեխնիկական անվտանգության գծով ինժեներ
1982-1983թթ.՝ Ստեփանակերտի Ավտոմոտոսիրող ընկերության նախագահ:
1983թ.՝ Ստեփանակերտի կենցաղսպասարկման կոմբինատի ինժեներ-մեխանիկ
1985թ.՝ Ստեփանակերտի կենցաղսպասարկման կոմբինատի թիվ 2 կենցաղի տան վարիչ
1988թ. ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը:
1989թ.՝ Ստեփանակերտի կենցաղսպասարկման կոմբինատի վերադաս միավորման գլխավոր տնօրենի տեղակալ
1991թ.՝ Ստեփանակերտի 6-րդ վաշտի հրամանատար: Մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալուի, Շուշիի և Լաչինի միջանցքի ազատագրմանը:
1992թ. նշանակվել է կոմբինատի գլխավոր տնօրեն:
1993թ. լրացուցիչ ընտրությունների արդյունքում Վանքի թիվ 54 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի ժողպատգամավոր:
1995-1997թթ.՝ ԼՂՀ արդյունաբերության նախարար
1997թ. փետրվար՝ «Արցախտրանս» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն
1998թ. -2000թ. ապրիլ՝ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ
2000-2002թթ.՝ «Լուսաբաց» ՍՊԸ նախագահ
2002թ.՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետի խորհրդական
2003թ. հունվար-2008թ.՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ վարչության պետի տեղակալ
2008-2011թթ. ՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ հիման վրա ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նյութատեխնիկական վարչության պետի առաջին տեղակալ
2013թ.-ից ՝«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տեխնիկական գծով տնօրեն
«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական բյուրոյի ղեկավարն է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է Շուշիի ազատագրման 20-ամյակի և «Մայրական պատգամ» մեդալներով: