ԼՈՒՐԵՐ
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը
23 նոյեմբերի 2017

Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ:

Ընդգծելով իրադարձության կարևորությունը՝ որպես հայ ժողովրդի ազգային զարթոնքի մեկնակետ, ԱԺ նախագահը նշել է, որ հանդիսավոր միջոցառումները պետք է համընդգրկուն կերպով տոնական տրամադրություն ապահովեն Արցախի ողջ տարածքում, իսկ կոնկրետ ոլորտային ծրագրերի իրականացման միջոցով վերաիմաստավորվի շարժման 30-ամյա ճանապարհը:

Այնուհետև  հանձնաժողովի անդամները, որոնց թվում ընդգրկված են Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ, պետական կառավարման ոլորտների և շրջանների վարչակազմերի պատասխանատուներ, հանդես են եկել  տոնական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ առաջարկներով:

Ամփոփելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ մեկշաբաթյա ժամկետում տոնական միջոցառումների ծրագրերի առաջարկներ ներկայացնելու, իսկ շրջվարչակազմերի ղեկավարներներին՝ շրջանային հանձնաժողովներ ձևավորելու վերաբերյալ: 

ԼՈՒՐԵՐ