Ընդունված է 2017թ. հոկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Օտարերկրյա իրավաբանական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի`
ա. առաջին պարբերությունը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի,» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի,» բառերով,
բ. երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
գ. երրորդ պարբերության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսված» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական» բառերով,
դ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էներգետիկայի և էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»,
ե. վեցերորդ պարբերությունից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից» բառերը.
2) 3-րդ մասի «լիցենզավորող հանձնաժողովներ (այսուհետ՝ հանձնաժողովներ)» բառերը փոխարինել «հանձնաժողովներ (այսուհետ՝ լիցենզավորող հանձնաժողովներ)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անձի մասնագիտական որակավորում ունենալու փաստը պետք է հաստատվի սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական որակավորման ստուգման արդյունքում լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով): Անձի կողմից ոչ պակաս, քան երեք տարի անընդմեջ որոշակի պաշտոններում կամ որոշակի բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը նույնպես կարող է համարվել անձի՝ տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ, եթե դա սահմանված է օրենքով, լիցենզավորման կամ որակավորման կարգերով:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «համարը» բառը փոխարինել «սերիան և համարը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «և տալիս է հայտարարություն զանգվածային լրատվության միջոցով» բառերը.
2) 3-րդ մասում «զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հայտը ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 5-րդ մասում «տալու օրվանը հաջորդող երրորդ օրը» բառերը փոխարինել «տալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի աղյուսակի`
ա. տասներորդ սյունակի «Գործունեության իրականացման վայրը» բառերը փոխարինել «Վայրի պահանջ» բառերով,
բ. 17-րդ բաժնի 7.1-ին և 7.3-րդ կետերից հանել «(բացառությամբ` խաղողի)» բառերը, իսկ 7.5-րդ կետից` «Վ» տառը.
2) 31-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Սույն հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «16. Քաղաքաշինության բնագավառ» բաժնի 2-րդ կետով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազոր մարմնի կողմից իրականացվում են առանց լիցենզիայի:»:
Հոդված 9. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 7.1-ին և 7.3-րդ կետերով տրամադրված լիցենզիաները ենթակա են վերաձևակերպման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Սույն մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. նոյեմբերի 3
Ստեփանակերտ
ՀՕ-34-Ն