«Հրապարակային սակարկությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2017թ. հոկտեմբերի 26-ին

Հոդված  1. «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղա­րա­բաղի Հանրապետության 2004 թվականի մարտի 10-ի ՀՕ-102 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Եթե հարկադիր աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հան­դի­սացող լոտը չի վաճառվում, և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից, բացառությամբ օրենքով նախատես­ված դեպքերի:»:

 

Հոդված 2. Օրենքի 35.4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակու­թյամբ 10-րդ մասով.

«10. Եթե հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում, և կրկնակի հարկադիր էլեկտ­րո­նային աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավա­սար կամ ցածր է դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա­վա­րու­թյան կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախա­տես­­ված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր էլեկտ­րո­նային աճուրդից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»: 

 

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա:

 

                                      

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                         Բ. ՍԱՀԱԿՅԱՆ                                                                                                                                                                 

 

 

2017թ. նոյեմբերի 3

Ստեփանակերտ

ՀՕ-33-Ն