ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովը կգումարի հերթական լիագումար նիստը
24 հոկտեմբերի 2017

Հոկտեմբերի 24-ին Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Խորհրդակցության ընթացքում հաստատման է ներկայացվել հերթական նիստի օրակարգը, որում ներառված օրենսդրական նախաձեռնությունները Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում հոկտեմբերի 23-ին դրական եզրակացության են արժանացել:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին ժամը 11:00-ին:

ԼՈՒՐԵՐ