Ընդունված է 2017թ. սեպտեմբերի 28-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 18-րդ հոդվածի աղյուսակի «7. էներգետիկայի բնագավառ» բաժնի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
ե) էլեկտրական էներգիայի արտադրության համար, այդ թվում՝ |
|
ե.1) Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝ տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
ե.2) մինչև 6 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե.3) 6-15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
ե.4) 15-25 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան |
բազային տուրքի 1500-ապատիկի չափով |
ե.5) 25-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
ե.6) 50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան |
բազային տուրքի 6000-ապատիկի չափով |
ե.7) էլեկտրական էներգիայի ներկրման համար՝ տարեկան |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
ե.8) էլեկտրական էներգիայի հաղորդման համար՝ տարեկան |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
ե.9) էլեկտրական էներգիայի բաշխման համար՝ տարեկան |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
ե.10) էլեկտրական էներգիայի արտահանման համար՝ տարեկան |
բազային տուրքի 3000-ապատիկի չափով |
ե.11) ջերմային էներգիայի արտադրության համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե.12) ջերմային էներգիայի համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) ժամանակահատվածի համար՝ տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
ե.13) ջերմային էներգիայի փոխադրման համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե.14) ջերմային էներգիայի բաշխման համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե.15) էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայությունների համար՝ տարեկան |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
ե.16) էներգետիկ շուկային մատուցվող ծառայությունների համար՝ տարեկան |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. հոկտեմբերի 11
Ստեփանակերտ
ՀՕ-30-Ն