Ընդունված է 2017թ. սեպտեմբերի 28-ին
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «8. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1) 1-ին կետի առաջին սյունակից հանել «, փոխադրման և բաշխման ցանցի կառուցում» բառերը.
2) 2-րդ կետի առաջին սյունակից հանել «Էլեկտրական կայանների կառուցում և վերականգնում,» և «, հաղորդման և բաշխման ցանցի կառուցում» բառերը.
3) 3-րդ կետի առաջին սյունակից հանել «ջերմային կայանների կառուցում և վերականգնում,», «, փոխադրման և բաշխման ցանցի կառուցում» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. հոկտեմբերի 11
Ստեփանակերտ
ՀՕ-29-Ն