ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է ուղարկել ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատ
04 հոկտեմբերի 2017

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին շնորհակալական նամակ է ուղարկել ԱՄՆ Միչիգան նահանգի սենատոր Դավիդ Կնեզեկին՝ սեպտեմբերի 28-ին Սենատում Արցախի անկախությունը ճանաչող թիվ 99 բանաձևի նախաձեռնման կապակցությամբ:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Միչիգանի Սենատի կողմից ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարևոր քայլ է մեր երիտասարդ ժողովրդավարության հանդեպ միջազգային աջակցության առումով: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ճանաչումը և նրա միջազգային ներգրավվածությունը լրացուցիչ խթան կհանդիսանան Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման ու վերջնական խաղաղության հաստատման համար»:

Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաև Միչիգանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսիսյանին՝ ԱՀ անկախությունը սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած ավանդի համար: 

ԼՈՒՐԵՐ