ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են թուրք հասարակական գործիչների հետ
23 սեպտեմբերի 2017

 

Սեպտեմբերի 22-ի երեկոյան ԱԺ փոքր դահլիճում տեղի է ունեցել խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուների և ճանաչողական այցով Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում, կողմերը անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը , ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը  և տարածաշրջանում խաղաղությանը  ու համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաների:

Հյուրերի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտվի առավելապես ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որպեսզի հնարավոր լինի դրանց հավասարաչափ զարգացումը:

Հանդիպմանը ներկա խմբակցությունների պատասխանատուներ Արամ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը և Ալյոշա Գաբրիելյանը հյուրերի խնդրանքով մանրամասներ են ներկայացրել ղարաբաղյան շարժման որոշ դրվագների, բանակցային գործընթացի և Արցախի դիրքորոշման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

ԼՈՒՐԵՐ