ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանի նախագահը պատասխանել է եվրոպացի լրագրողների հարցերին
19 սեպտեմբերի 2017

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ Արցախում գտնվող եվրոպական լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է միջազգային լրագրողական համայնքի կողմից Արցախի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու և եվրոպական լսարանին հասցնելու նախաձեռնությունը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին և դրան Արցախի մասնակցությանը, հակամարտության կարգավորման գործընթացում առկա խնդիրներին և մարտահրավերներին,  Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ պետական քաղաքականությանն ու խորհրդարանական դիվանագիտության ջանքերին և մի շարք այլ հարցերի:

ԼՈՒՐԵՐ