ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը
05 սեպտեմբերի 2017

 Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ:

Հաշվի առնելով Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում:               

 

ԼՈՒՐԵՐ