ԼՈՒՐԵՐ
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ռոլես Աղաջանյանի 70-ամյակին
28 օգոստոսի 2017

Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի, ԼՂՀ 1-ին եւ 3-րդ գումարումների խորհրդարանների պատգամավոր, ղարաբաղյան շարժման առաջամարտիկ, ազատամարտի նվիրյալ Ռոլես Գեորգիի Աղաջանյանի ծննդյան 70-ամյակին:

Միջոցառումը կազմակերպվել էր «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ նախաձեռնությամբ, որին մասնակցում էին Ռոլես Աղաջանյանի գործընկերները, մտերիմներն ու հարազատները: Նախքան հուշ-ցերեկույթը սկսելը մասնակիցները այցելել Քարաշեն գյուղի գերեզմանոց ու ծաղիկներ խոնարհել Ռոլես Աղաջանյանի շիրմաքարին:

Նվիրյալ հայրենասերի կյանքի ու գործունեության, անձնական հատկանիշների մասին հուշեր ու հիշողություններ են ներկայացրել նրա աշխատանքային ու մարտական ընկերները՝ Համլետ Գրիգորյանը, Էդուարդ Ղուկասյանը, Ռուդիկ Ազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Էդիկ Այդինյանը և ուրիշներ:

Շնորհակալական խոսքով հանդես է եկել նաեւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԼՈՒՐԵՐ