ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակությանը
15 օգոստոսի 2017

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 15-ին ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու Մալին-Բրյուսել ավագ թեմի օժանդակ եպիսկոպոս Ժան Քոկորոլսին ու նրան ուղեկցող հոգեւորականներին:  

Հանդիպմանը, որին մասնակցում էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են Բելգիա-Արցախ կապերի ընդլայնմանը, հոգեւոր ոլորտին, դրա օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր: 

ԼՈՒՐԵՐ