Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-68-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում և 3-րդ հոդվածի 1-ին մասում «վերահսկիչ» բառը փոխարինել «Հաշվեքննիչ» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. հուլիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-27-Ն