Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի հոկտեմբերի 29-ի ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 4-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. հուլիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-25-Ն