Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի N 1 հավելվածում՝
1) «ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ» բառերը փոխարինել «ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ» բառերով.
2) «ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամ» բառերով.
3) «ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ» տողը հանել։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. հուլիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-22-Ն