«Աուդիտորական գործունեության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-69 օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ  բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Պետական (հանրային) հատվածում արտաքին աուդիտը կոչվում է հաշվեքննություն և կարգավորվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» Արցախի  Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապե­տության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                  Բ. ՍԱՀԱԿՅԱՆ      

 

2017թ. հուլիսի 25

Ստեփանակերտ

ՀՕ-20-Ն