«Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-111-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 15-րդ կետում «վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները» բառերը փոխարինել «Հաշվեքննիչ պալատի նախագահը և անդամները» բառերով.

2) 18-րդ կետում «վերահսկիչ պալատի անդամների համար՝ վերահսկիչ պալատի նախագահը» բառերը փոխարինել «Հաշվեքննիչ պալատի անդամների համար՝ Հաշվեքննիչ պալատի նախագահը» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրա­պետու­թյան նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. հուլիսի 25

Ստեփանակերտ

ՀՕ-19-Ն