Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին
Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-7 օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. հուլիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-18-Ն